Մատուցողուհուց մերժում ստանալով ծեծել է նրան, դանակ հանել, շշով հարվածել հացատան տնօրենին
Սեպտեմբերի 17, 2025

Մատուցողուհուց մերժում ստանալով ծեծել է նրան, դանակ հանել, շշով հարվածել հացատան տնօրենին

By Մայիսի 01, 2025 207

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղում գործող «Արին Բերդ» հացատանը վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գևորգ Գ․-ն՝ որպես հաճախորդ գտնվելով Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 51-րդ հասցեում գործող «Արին Բերդ» հացատանը, և ընկերական հարաբերություն սկսելու վերաբերյալ մերժում ստանալով նշված հացատան մատուցողուհի, Երևանի բնակիչ 32-ամյա Տաթևիկ  Հ․-ից, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, այնուհետև, հրելով պատին, դանակը գրպանից հանել է՝ ասելով, որ եթե իր հետ չգնա, կսպանի նրան:

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությանը միջամտել է հացատան տնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Ռուզաննա Գ․-ն, որի ընթացքում Գևորգ Գ․-ն մոտակայքում գտնվող արկղից վերցնելով ապակյա երկու շիշ, հարվածել է վերջինիս գլխին, ինչից նա ուշաթափվել է և հարվածի հետևանքով ստացել մարմնական վնասվածք: Դրանից հետո Գևորգ Գ․-ն սեռական բնութի հայհոյանքներ հնչեցնելով կոտրել է հացատան գույքը և հեռացել այնտեղից:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Միջուկային զենք առաջինը կօգտագործի ՆԱՏՕ-ն

«Ռուբեն Վարդանյանը լեգիտիմացնում է Բաքվի դատարանին»․ Արման Բաբաջանյան

Ռուբեն Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

Մենք մեկ քայլ անգամ հետ չենք կանգնի Արևելյան Երուսաղեմի նկատմամբ մեր իրավունքներից. Էրդողան

Թրամփը կարող է այցելել Չինաստան՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից առաջ կամ հետո․ SCMP

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկանում է

Վրաստանն ամբողջությամբ մարել է Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի հանդեպ ունեցած արտաքին պարտքը

Վրաստանում ուժի մեջ են մտնում երկրում գտնվելու ժամկետների խախտման մասին նոր կանոնները

«Էյֆորիան» էկրան կվերադառնա 2026 թվականի գարնանը

Ռուսաստանը աշխատում է ԱՄՆ-ի հետ ուղիղ չվերթները վերականգնելու ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ

Շվարցենեգերը մռայլ կանխատեսում է արել Միացյալ Նահանգների ապագայի վերաբերյալ

Հայաստան է այցելել Չինաստանի խորհրդատվական կոմիտեի նախագահի տեղակալի պատվիրակությունը

Հրազդանի կիրճում կլինի բացօթյա կինոդիտման վայր, կամրջակ, մարզական գոտիներ, լողավազան