Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ
Սեպտեմբերի 17, 2025

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

By Սեպտեմբերի 17, 2025 17

ՀՀ–ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին կշարունակի ջանքեր գործադրել Հայաստան–Իրան հարաբերությունների խորացման համար։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, նա այդ մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոբհանին ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Փաշինյանն ընդունել է նրան և շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար։

Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի, և այդ գործում ներդրում է ունեցել Սոբհանին։

Միաժամանակ Փաշինյանը կարևորել է նախորդ ամիս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայաստանյան այցը, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։

Սոբհանին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին ու ՀՀ կառավարությանը ակտիվ և արդյունավետ երկխոսության համար՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում բոլոր ջանքերը ներդրել է երկկողմ կապերի ամրապնդման համար:

«Դեսպանը շնորհակալություն է հայտնել Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և նշել, որ հետագայում ևս կանի ամեն ինչ՝ ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար»,– ասված է հաղորդագրությունում: 

Հիշեցնենք` Սոբհանին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2023 թ. հուլիսին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Միջուկային զենք առաջինը կօգտագործի ՆԱՏՕ-ն

«Ռուբեն Վարդանյանը լեգիտիմացնում է Բաքվի դատարանին»․ Արման Բաբաջանյան

Ռուբեն Վարդանյանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

Մենք մեկ քայլ անգամ հետ չենք կանգնի Արևելյան Երուսաղեմի նկատմամբ մեր իրավունքներից. Էրդողան

Թրամփը կարող է այցելել Չինաստան՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից առաջ կամ հետո․ SCMP

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկանում է

Վրաստանն ամբողջությամբ մարել է Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի հանդեպ ունեցած արտաքին պարտքը

Վրաստանում ուժի մեջ են մտնում երկրում գտնվելու ժամկետների խախտման մասին նոր կանոնները

«Էյֆորիան» էկրան կվերադառնա 2026 թվականի գարնանը

Ռուսաստանը աշխատում է ԱՄՆ-ի հետ ուղիղ չվերթները վերականգնելու ուղղությամբ․ ՌԴ ԱԳՆ

Շվարցենեգերը մռայլ կանխատեսում է արել Միացյալ Նահանգների ապագայի վերաբերյալ

Հայաստան է այցելել Չինաստանի խորհրդատվական կոմիտեի նախագահի տեղակալի պատվիրակությունը

Հրազդանի կիրճում կլինի բացօթյա կինոդիտման վայր, կամրջակ, մարզական գոտիներ, լողավազան