Չարլզ III-ը հետաձգել է այսօրվա միջոցառումները՝ քաղցկեղի բուժման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցություններից հետո
Սեպտեմբերի 14, 2025

Չարլզ III-ը հետաձգել է այսօրվա միջոցառումները՝ քաղցկեղի բուժման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցություններից հետո

By Մարտի 28, 2025 116

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հետաձգել է ուրբաթ օրը նախատեսված միջոցառումը՝ քաղցկեղի բուժման հետևանքով առաջացած կողմնակի ազդեցություններից հետո:

Բուքինգհեմյան պալատից հայտնել են, որ 76-ամյա թագավորը կարճ ժամանակով գտնվել է հիվանդանոցում հսկողության տակ՝ քաղցկեղի շարունակական բուժման ժամանակավոր հետևանքների պատճառով: Նա այժմ գտնվում է Լոնդոնի իր նստավայրում՝ Քլարենս Հաուսում, աշխատում է փաստաթղթերի վրա և հեռախոսազանգեր անում իր գրասենյակից:

Չարլզը ուրբաթ բավականին ընդարձակ ծրագիր ուներ, ներառյալ չորս հանրային միջոցառումներ Բիրմինգհեմում և այցելություն Բիրմինգհեմի թագավորական բալետային ընկերություն: Նախատեսվում էր նաև երեք հանդիպում օտարերկրյա դեսպանների հետ, ասել է պալատի խոսնակը։

«Նա շատ հուսով է, որ դրանք [միջոցառումները] կարող են տեղի ունենալ ապագայում մեկ այլ ժամանակ», - ավելացրել է խոսնակը՝ նշելով, որ թագավորը խորապես ներողություն է խնդրել բոլորից, որոնք ներգրավված են եղել Բիրմինգհեմ ուղևորության կազմակերպման մեջ։

Պալատի աղբյուրը նշել է, որ տեղի ունեցածը «փոքր բախում էր մի ճանապարհի վրա, որը գնում է ճիշտ ուղղությամբ»։

Բուքինգհեմյան պալատն առաջին անգամ հայտարարել էր թագավորի քաղցկեղի ախտորոշման մասին 2024 թվականի փետրվարին: Դրանից հետո առաջին ամիսներին չարլզը ձեռնպահ է մնացել հանրային միջոցառումներին մասնակցելուց, բայց հետո հիմնականում վերադարձել է իր նախկին գրաֆիկին:

Բուքինգհեմյան պալատը երբեք չի բացահայտել, թե ինչ տեսակի քաղցկեղ է ունեցել միապետը: Մանրամասներ բուժման կողմնակի ազդեցությունների մասին նույնպես չեն հաղորդվում։

Այս շաբաթ թագավորն ու թագուհի Կամիլան հայտարարեցին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հիվանդության պատճառով Վատիկան իրենց պետական ​​այցը հետաձգելու մասին։ Սակայն ապրիլին նախատեսված այցը Իտալիա, ծրագրում որոշակի փոփոխություններով առայժմ պետք է կայանա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կրակnցներ՝ Վաղարշապատի գազալցակայանի մոտ, կա վիրшվnր

ՀԱՄԱՍ-ը չի կարող շարունակել գոյություն ունենալ, եթե նպատակը տարածաշրջանում խաղաղությունն է․ Ռուբիո

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Խաչվերացը

Ռուսական անօդաչու սարքը մտել է Ռումինիայի օդային տարածք

Գազան արդեն լքել է ավելի քան 250 հազար մարդ

Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Լեհաստանի հակաօդային պաշտպանության ուժերը բերվել են մարտшկան պատրաստության վիճակի

Կալանավորվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն

Պայթյուն Մադրիդի սրճարանում․ կա 21 տուժած

Վրաստանում բռնագրավել են նախկին ֆինանսիստի ակտիվները. նա փորձել էր լքել երկիրը Հայաստանի տարածքով

Հութիները հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվին

ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերի» հարվածով ոչնչացրել է ուկրաինական ԱԹՍ–ների արձակման հարթակը

Ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին ու դուրս եկավ ԱԱ կիսաեզրափակիչ

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը հրթիռակոծություն է իրականացրել «բաստիոն» հրթիռային համալիրից

Կիմ Չեն Ընը արգելել է «համբուրգեր», «կարաոկե» և «պաղպաղակ» բառերի օգտագործումը