Թրամփն արդեն դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային
Սեպտեմբերի 15, 2025

Թրամփն արդեն դադարեցրել է ռազմական օգնությունն Ուկրաինային

By Մարտի 04, 2025 142

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Կիևին տրամադրվող ռազմական բոլոր տեսակի օգնությունները։ Այս մասին հայտնում են Bloomberg-ը և Fox News-ը։

Միացյալ Նահանգները կասեցնում է Ուկրաինային տրամադրվող ընթացիկ ռազմական օգնությունը, քանի դեռ նրա ղեկավարությունը չի ցուցաբերում խաղաղությանն իր հանձնառությունը, պարզաբանում է գործակալությունը՝ վկայակոչելով Փենթագոնի բարձրաստիճան պաշտոնյային: Սպիտակ տանը տեղի ունեցած բանավեճից հետո Թրամփը հայտարարել է, որ Կիևը կարող է վերադառնալ Վաշինգթոնի հետ բանակցություններին, եթե Վլադիմիր Զելենսկին հաստատի, որ խաղաղություն է ցանկանում։

Ըստ աղբյուրի՝ խոսքը վերաբերում է ամերիկյան ռազմական տեխնիկայի մատակարարումների դադարեցմանը, այդ թվում՝ Լեհաստանով տարանցիկ զենքին, ինչի հետ կապված՝ Թրամփը պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հրաման էր տվել։

«Սա օգնության վերջնական կասեցում չէ, այլ՝ դադար»,- Fox News-ին հայտնել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում

Ֆիդանը դժգոհել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի համար բացառություն է անում

Թրամփը սպառնացել է արտակարգ դրության ռեժիմով, եթե Վաշինգտոնի իշխանությունները հրաժարվեն համագործակցել միգրացիայի հարցով

Պրահան այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ անվտանգության ռազմավարությունը. Փաշինյան

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում. Թրամփ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս. Ավինյան

Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին

Ինչ է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան եռակողմ զորավարժություններ են իրականացնում

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը կայցելի Չինաստան

Starlink-ի աշխատանքներում լայնամասշտաբ խափանումներ են գրանցվել

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը տեղի կունենա «համեմատաբար շուտով»․ Թրամփ

Երկրի վրա գրանցվել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը