ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է Ուկրաինայի էներգիայի վերականգնման ֆինանսավորումը. NBC News
Սեպտեմբերի 15, 2025

ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է Ուկրաինայի էներգիայի վերականգնման ֆինանսավորումը. NBC News

By Մարտի 01, 2025 129

ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանն աջակցելու իր ծրագիրը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աղբյուրները։

«Պետդեպարտամենտը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ նախաձեռնությունը, որը հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել Ուկրաինայի էլեկտրացանցը վերականգնելու համար», - ասվում է զեկույցում։

Աջակցման ծրագրի ավարտից հետո Ուկրաինայի էներգետիկ ցանցը կմնա խոցելի, ըստ USAID-ի պաշտոնյայի:

Դեռևս 2024 թվականի օգոստոսին էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտնել էր, որ Ուկրաինան կորցրել է ձմռան համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պաշարների գրեթե կեսը։ Դրանից հետո իրավիճակը շարունակում է վատթարանալ։

2024 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը խոստովանել էր, որ գարնանից սկսած երկիրը կորցրել է 9 ԳՎտ էլեկտրաէներգիայի արտադրությունը, ինչը կազմում է հզորության մոտ կեսը։ Դրա հետ կապված Կիևը պահանջել է էներգակիրներ ներմուծել ԵՄ հինգ երկրներից։

Թարգմանությունը՝ Lurer.com-ի

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը սպառնացել է արտակարգ դրության ռեժիմով, եթե Վաշինգտոնի իշխանությունները հրաժարվեն համագործակցել միգրացիայի հարցով

Պրահան այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ անվտանգության ռազմավարությունը. Փաշինյան

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում. Թրամփ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս. Ավինյան

Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին

Ինչ է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան եռակողմ զորավարժություններ են իրականացնում

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը կայցելի Չինաստան

Starlink-ի աշխատանքներում լայնամասշտաբ խափանումներ են գրանցվել

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը տեղի կունենա «համեմատաբար շուտով»․ Թրամփ

Երկրի վրա գրանցվել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը

Ես ստիպված կլինեմ խառնվել. Թրամփը Պուտինի և Զելենսկու հետ հնարավոր գագաթնաժողովի մասին

Ինչու է Ռուսաստանը գրոհում ՆԱՏՕ-ի երկրների վրա. ISW-ն հայտնել է պատճառը