Բաքուն արձագանքել է գերիների վերաբերյալ երևանյան բողոքի ակցիաներին
Սեպտեմբերի 15, 2025

Բաքուն արձագանքել է գերիների վերաբերյալ երևանյան բողոքի ակցիաներին

By Փետրվարի 28, 2025 136

Ադրբեջանը «մարդասիրական վերաբերմունք է դրսևորել» և «հետևելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությանը»՝ ազատ է արձակել ու հայրենադարձել ավելի քան 200 հայերի, որ ռազմագերիներ էին կամ պահվող անձինք, ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը:

Բաքվում պահվող հայ գերիների վիճակի մասին ՀՀ արտգործնախարարության այսօրվա հայտարարության մեջ նշվում է, որ խորը մտահոգված են Բաքվի դատավարություններից տարածվող տեսագրություններից ու լուսանկարներից, կալանավորված անձանց նկատմամբ ներգործության, խոշտանգումների և նրանց առողջական վիճակի ակնհայտ վատթարացման մասին հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի փաստաբանների տեղեկություններից:

Այխան Հաջիզադեն ասել է նաև, որ հայ գերիներից մի քանիսը ազատ արձակվելուց հետո ձերբակալվել ու հարցաքննվել են Հայաստանի իշխանությունների կողմից։ Պաշտոնական Բաքուն մարդասիրության «մեծ ժեստ» է անվանում նաև այն, որ 2023 թվականին ավելի քան 10 հազար զինծառայողներին թույլ են տվել հեռանալ ադրբեջանական տարածքներից։

Հայաստանի արտաքին գերատեսչությունից վստահեցրել էին՝ շարունակում են «միջազգային հանրության, մասնավորապես տարածաշրջանում խաղաղությամբ շահագրգռված և մարդասիրական արժեքները կարևորող գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի, ինչպես նաև դատավարական կոպտագույն խախտումներով և խոշտանգման աղաղակող նշաններով նրանց մի մասի նկատմամբ ընթացող բեմականացված դատավարությունների վրա»:

Հայկական կողմի հայտարարությունը, ըստ պաշտոնական Բաքվի, ցույց է տալիս, թե այս դատավարությունից «որքան է նյարդայնացած Հայաստանի քաղաքական վերնախավը, որը բացահայտորեն աջակցել է Ադրբեջանի դեմ ագրեսիային»։

«Հայաստանի պետական պատասխանատվությունը և այլ անօրինական գործողությունները՝ որպես օկուպանտ և ագրեսիվ երկիր, փաստ է, որը չի կարելի հերքել։ Հանցագործներին պատասխանատվության ենթարկելը արդարացի է, որը քաղաքական մանիպուլյացիաների չի կարող ենթարկվել։ Հայաստանն այսօր փոխանակ ողջունի պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց դատավարությունը, դրանք անվանում է «բեմականացված», - ասել է Հաջիզադեն։

Պաշտոնական Երևանն էլ նաև շեշտել էր, որ «հայազգի ռազմագերիները, պատանդները և այլ պահվող անձինք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նրա կողմից ստանձնած հանձնառությունների և միջազգային պարտավորությունների: Հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում

Ֆիդանը դժգոհել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի համար բացառություն է անում

Թրամփը սպառնացել է արտակարգ դրության ռեժիմով, եթե Վաշինգտոնի իշխանությունները հրաժարվեն համագործակցել միգրացիայի հարցով

Պրահան այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ անվտանգության ռազմավարությունը. Փաշինյան

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում. Թրամփ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս. Ավինյան

Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին

Ինչ է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան եռակողմ զորավարժություններ են իրականացնում

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը կայցելի Չինաստան

Starlink-ի աշխատանքներում լայնամասշտաբ խափանումներ են գրանցվել

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը տեղի կունենա «համեմատաբար շուտով»․ Թրամփ

Երկրի վրա գրանցվել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը