Կիևը հավանություն է տվել օգտակար հանածոների շուրջ համաձայնագրին. ԱՄՆ ֆինանսների նախարար
Սեպտեմբերի 15, 2025

Կիևը հավանություն է տվել օգտակար հանածոների շուրջ համաձայնագրին. ԱՄՆ ֆինանսների նախարար

By Փետրվարի 28, 2025 130

Հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիրը պատրաստ է և հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Համաձայնագիրն ամբողջությամբ պատրաստ է, շարադրված է թղթի վրա, հավանության է արժանացել Ուկրաինայի կառավարության կողմից, երկու պետությունների ղեկավարներին մնում է միայն ստորագրել այն», – ասել է նախարարը։

Նա մանրամասնել է, որ փաստաթուղթը ներառում է «ռազմավարական օգտակար հանածոներ, գազ, նավթ, ենթակառուցվածքային ակտիվներ», և որ այն ձեռնտու է երկու երկրների ժողովուրդներին։

Փետրվարի 27-ին ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել էր, որ ուկրաինական հանքային ռեսուրսների շահագործման վերաբերյալ համաձայնագիրը ձեռնտու է ինչպես Վաշինգտոնին, այնպես էլ Կիևին։

«Օգտակար հանածոների մասին համաձայնագիրը հիմք կծառայի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև ապագայում ավելի կայուն հարաբերությունների համար: Դա կխթանի երկարաժամկետ բարգավաճումը, որը կօգնի ուկրաինացիներին տնտեսապես վերականգնել իրենց երկիրը», – ասել է Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ամերիկացի առաջնորդը նաև հիշեցրել է, որ փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կժամանի Վաշինգտոն, որտեղ համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղների և այլ բնական պաշարների համատեղ արդյունահանման վերաբերյալ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում

Ֆիդանը դժգոհել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի համար բացառություն է անում

Թրամփը սպառնացել է արտակարգ դրության ռեժիմով, եթե Վաշինգտոնի իշխանությունները հրաժարվեն համագործակցել միգրացիայի հարցով

Պրահան այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ անվտանգության ռազմավարությունը. Փաշինյան

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում. Թրամփ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս. Ավինյան

Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին

Ինչ է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան եռակողմ զորավարժություններ են իրականացնում

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը կայցելի Չինաստան

Starlink-ի աշխատանքներում լայնամասշտաբ խափանումներ են գրանցվել

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը տեղի կունենա «համեմատաբար շուտով»․ Թրամփ

Երկրի վրա գրանցվել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը