ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, քանի դեռ եվրոպական երկրները շարունակում են գնել ռուսական նավթ ու գազ։ «Նախքան մենք լրացուցիչ սահմանափակումներ մտցնենք, Եվրոպան պետք է ինքն քայլեր ձեռնարկի», – ընդգծել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Եվրոպան պահանջում է, որ ԱՄՆ-ը սրի ճնշումը Ռուսաստանի վրա, բայց միևնույն ժամանակ մի շարք երկրներ շարունակում են հսկայական ծավալներով գնել ռուսական էներգակիրներ։
Նախորդիվ հաղորդվել էր, որ Կանադայի վարչապետ Մարկ Կարնին հանդես է եկել կոչով՝ Արեւմուտքը պետք է շտապ իրականացնի երկրորդային պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ՝ Մոսկվայի նկատմամբ ճնշումը առավել արդյունավետ դարձնելու համար։