Եվրոպայի վիճակագրական գրասենյակը (Eurostat) հրապարակել է 2024-ին շաբաթական կտրվածքով մարդկանց ամենաերկար աշխատանքային ժամն ունեցող Եվրամիության (ԵՄ) անդամ և թեկնածու երկրների ցանկը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Այդ ցանկում ընդգրկված է նաև Թուրքիան, որտեղ լրիվ դրույքի պարագայում շաբաթական միջին աշխատանքային ժամը 46.2 ժամ է։
Այս ցուցանիշով Թուրքիան եվրոպական երկրների շարքում առաջին տեղում է։ ԵՄ անդամ երկրներում այդ ցուցանիշը կազմել է 38.8 ժամ՝ զգալիորեն զիջելով Թուրքիայի միջին աշխատելաժամին։
Թուրքիային հաջորդում է Սերբիան՝ 42.3 ժամով։ Սերբիային հաջորդում է Հունաստանը 39.8 և Բուլղարիան՝ 39 ժամ։
ԵՄ երկրների ցանկում շաբաթական ամենաքիչ աշխատանքային ժամն ունեցող երկիրը Նիդերլանդներն է (32.1 ժամ): Նիդերլանդներին հաջորդում են Ավստրիան, Գերմանիան և Դանիան 33.9-ական ժամով։