Հայաստանում ամառային զորակոչը շարունակվում է։ NEWS.am–ն այցելել է Էջմիածնի զինկոմիսարիատ, որտեղ քաղաքացիները եկել են իրենց հարազատներին, որդիներին, թոռներին բանակ ճանապարհելու։
Զինկոմիսարիատի դիմաց հնչում է կենդանի երաժշտություն, երիտասարդները պար են բռնել։
«Իմ քրոջ տղան է գնում բանակ, ուզում է, որ բոլորն անփորձանք ծառայեն, հասնեն իրենց ծնողներին։ Աստված տանի, Աստված բերի։ խաղաղություն, հաջողություն, ուրիշ ոչ մի բան։ Շատ լավ տրամադրությամբ քեֆ ենք արել, շատ լավ, ուրախ ճանապարհել ենք, ուզում ենք, որ ուրախ գնա, ուրախ գա»,–ասաց հարազատներից մեկը։
մեկ ուրիշն էլ նշեց. «Ճանապարհում եմ մեր թոռնիկին, բոլորն էլ հիմա մերն են, ովքեր գնում են, մերն են, մենք տարբերություն չենք դնում։ Թող գնան, բարի ծառայություն լինի, խաղաղություն լինի, ծառայեն, հետ վերադառնան իրենց ծնողներին։ Ցանկանում եմ նրանց կանաչ, խաղաղ երկինք, կանաչ ճանապարհ, թող բարով ծառայեն, խելացի լինեն, զգոն լինեն, պաշտպանեն մեր հայրենիքը, իրենց մայրերին, տատիկներին, բոլորին»։