Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը և կատարվեն «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը կարող է բացվել. դեսպան
Օգոստոսի 01, 2025

Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը և կատարվեն «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը կարող է բացվել. դեսպան

By Հուլիսի 31, 2025 16

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը:

Աքգյունը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով. «Երկու կարգավորման գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին նշանակվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ։

Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը փակ է 1993 թվականից: Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Այս խաղաղությունից բոլորը կշահեն, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։

Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։ Եթե ստորագրվի կամ նախաստորագրվի կայուն խաղաղության համաձայնագիր և կատարվեն «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող պայմանները, ապա թուրք-հայկական սահմանը կարող է բացվել հարմար պահին Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում: Դա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս