Վերին Լարսը փակվեց․ սելավը հեղեղել է Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը
Նոյեմբերի 03, 2025

Վերին Լարսը փակվեց․ սելավը հեղեղել է Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը

By Հուլիսի 31, 2025 148

Վերին Լարսի անցակետը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել է սելավի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից Sputnik Արմենիային հայտնեցին, որ սելավը հեղեղել է դեպի Վերին Լարս տանող ճանապարհը «Կազբեգի» անցակետի մոտ։

«Մենք հաղորդագրություն ենք ստացել, ուսումնասիրում ենք մասշտաբները։ Նախնական տվյալներով՝ ոչ մի վտանգավոր բան չկա»,- ասացին գերատեսչությունից։

Սոցցանցերում տարածված տեսանյութում լսվում է շչակի ազդանշանը, որը զգուշացնում է սելավի մասին։ Օգտատերերի հաղորդմամբ՝ երթևեկությունը երկու ուղղություններով դադարեցվել է, ճանապարհը փակ է մինչև իրավիճակի հստակեցումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերին Լարսի անցակետում ավելի քան 1200 հայկական բեռնատարներ է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելուն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հարձակում Լոնդոն մեկնող գնացքում

Քաղաքացին բարձրացել էր Կապուտջուղ սարը և մոլորվել

Ի՞նչ է պահում Պուտինն անձնական գրադարանում

Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի առաջնությունը

Թրամփը խոսել է ԱՄՆ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուների մասին

Ինչպես բարելավել քունը մեկ շաբաթում

Թրամփն այս պահին չի դիտարկում Tomahawk հրթիռների տրամադրումն Ուկրաինային

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն ներկայացվեց․ մանրամասներ

Ոստիկանությունը բացահայտել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 16 խումբ

Նեթանյահուն կհամաձայնի ճանաչել Պաղեստինը․ Թրամփ

«Ինտերը» հաղթեց ավելացված ժամանակում

Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը․ կա 5 վիրավոր

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում նոյեմբերին. ամսական կանխատեսում

Թրամփն առաջարկել է կիրառել «միջուկային տարբերակը»

Մերցը և Նեթանյահուն հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը պետք է հանձնի բոլոր պատանդների դիակները