Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերադարձնելու մասին օրենքը
Օգոստոսի 01, 2025

Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերադարձնելու մասին օրենքը

By Հուլիսի 31, 2025 21

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը վերականգնելու մասին օրենքը, որը հուլիսի 31-ին ավելի վաղ հաստատել էր Գերագույն ռադան: Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր խորհրդարանականներին օրինագծին աջակցելու համար:

«Սրանք հակակոռուպցիոն մարմինների, մեր պետության բոլոր իրավապահ մարմինների բնականոն, անկախ աշխատանքի երաշխիքներն են։ Որոշումը ճիշտ է», – նշել է Զելենսկին:

 

Գերագույն ռադան օրինագիծը հաստատել էր 331 «կողմ», 0 «դեմ» ձայնով:

Զելենսկին նոր օրինագիծը Գերագույն ռադա էր ուղարկել հուլիսի 24-ին՝ այն բանից հետո, երբ ավելի վաղ հաստատված օրենքը բողոքի ցույցերի և եվրոպական դժգոհության առիթ էր դարձել: Օրենքի քննադատները նշում էին, որ այն խախտում է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իմ, Արուսյակ Մանավազյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած նախագիծը տվեց իր առաջին արդյունքները. Վարդանյան

ԵՄ-ում աճում է ԱՄՆ-ի մաքսատուրքերի վերաբերյալ համաձայնագրի շուրջ հիասթափությունը. Politico

6 միլիոն դոլար պետբյուջեից՝ Լոպեսի համերգին, 37․000 դոլար՝ սննդին, 185․000 դոլար՝ հյուրանոցներին

Կամբոջան պլանավորում է Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի

Այս տարի բուհ է ընդունվել 9788 դիմորդ, թափուր է մնացել 1174 տեղ

Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն. կա 1 զnհ, 3 վիրավոր

Թուրքիայում հանք է փլուզվել, աշխատողները մնացել են ներսում

Մեծավանցիները, ի նշան բողոքի, դարձյալ փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը

Պորտուգալիայի հավաքականի գրառումը Հայաստանի դեմ կայանալիք հանդիպման վերաբերյալ

ԵԱՀԿ-ն ձախողեց Լեռնային Ղարաբաղում, Մինսկի խումբը չկարողացավ ստեղծել երկխոսության պայմաններ. Լավրով

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք»-ին

Բոլդուինների «կեղտոտ պարը» 8-րդ երեխայի մասին լուրեր է առաջացրել

Կամբոջան Թաիլանդի հետ հակամարտությունը լուծելու համար Թրամփին Նոբելյան մրցանակի է առաջադրել

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային գրեթե 1 միլիարդ դոլարի օգնություն հատկացնելու օրինագծին

Կիևում զոհերի թիվը հասել է 26-ի