ԵԱՏՄ – Իրան համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի սեպտեմբերին
Նոյեմբերի 03, 2025

ԵԱՏՄ – Իրան համաձայնագրի ճանապարհային քարտեզը կհաստատվի սեպտեմբերին

By Հուլիսի 31, 2025 100

ԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը նախատեսվում է հաստատել սեպտեմբերին։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ՌԴ–ում Իրանի դեսպան Կազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցեր, այդ թվում՝ միության միջազգային գործունեության առաջնահերթությունների վերաբերյալ։ Նրանք մտքեր են փոխանակել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի շրջանակում համագործակցության հեռանկարային ոլորտների վերաբերյալ։

«ԵՏՀ կոլեգիայի նախագահը հայտնել է, որ հանձնաժողովը մեծ նշանակություն է տալիս 2025-2028 թվականների համար ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի մանրամասն մշակմանը։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը կհաստատվի Համատեղ կոմիտեի` 2025 թվականի սեպտեմբերին կայանալիք նիստում։ Սա թույլ կտա համակարգված առաջընթաց ապահովել փոխգործակցության բոլոր նախատեսված ոլորտներում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Սագինտաևն ընդգծել է, որ նոր ձևաչափի շնորհիվ ԵԱՏՄ պետությունների և Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի են հասել։

«Մենք զգալի առաջընթաց ենք տեսնում մեր երկրների ապրանքաշրջանառության մեջ, որը 2024 թվականին աճել է 14,6%-ով՝ կազմելով 5,9 մլրդ դոլար։ ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանումն աճել է 18%-ով», – ասել է Սագինտաևը։

Զրուցակիցները նշել են, որ ԵԱՏՄ երկրներն ու Իրանը մեծ ներուժ ունեն մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար` տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքներ, ձեռնարկություններ, գյուղատնտեսական արդյունաբերություն, նավթավերամշակում և նավթաքիմիական արդյունաբերություն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հարձակում Լոնդոն մեկնող գնացքում

Քաղաքացին բարձրացել էր Կապուտջուղ սարը և մոլորվել

Ի՞նչ է պահում Պուտինն անձնական գրադարանում

Մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի առաջնությունը

Թրամփը խոսել է ԱՄՆ հաջորդ նախագահի հնարավոր թեկնածուների մասին

Ինչպես բարելավել քունը մեկ շաբաթում

Թրամփն այս պահին չի դիտարկում Tomahawk հրթիռների տրամադրումն Ուկրաինային

Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն ներկայացվեց․ մանրամասներ

Ոստիկանությունը բացահայտել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 16 խումբ

Նեթանյահուն կհամաձայնի ճանաչել Պաղեստինը․ Թրամփ

«Ինտերը» հաղթեց ավելացված ժամանակում

Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը․ կա 5 վիրավոր

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում նոյեմբերին. ամսական կանխատեսում

Թրամփն առաջարկել է կիրառել «միջուկային տարբերակը»

Մերցը և Նեթանյահուն հայտարարել են, որ ՀԱՄԱՍ-ը պետք է հանձնի բոլոր պատանդների դիակները