ԱՄՆ-ում 30 տարի առաջ սառեցված սաղմից երեխա է ծնվել
Օգոստոսի 01, 2025

ԱՄՆ-ում 30 տարի առաջ սառեցված սաղմից երեխա է ծնվել

By Հուլիսի 31, 2025 42

ԱՄՆ-ում երեխա է ծնվել 30 տարի առաջ սառեցված սաղմից։ Այս մասին հաղորդում է MIT Technology Review-ն։

Թադեուս Դանիել Փիրսը ծնվել է հուլիսի 26-ին՝ 1994 թվականին սառցախցիկում դրված սաղմից։ Երեխային կրել է ոչ այն կինը, ով որոշել էր պահպանել սաղմը։ Այժմ տղան իր կենսաբանական ծնողներից ունի 30-ամյա քույր։

Նորածնին անվանում են «ամենածեր երեխան»։ 62-ամյա Լինդա Արչերդը, ով մի ժամանակ իր սաղմը նվիրաբերել է կլինիկային, մեկնաբանել է միջադեպը՝ այն անվանելով «սյուրռեալ»։ Նրա խոսքով՝ ինքը օգտագործել է այն ժամանակվա նոր արտամարմնային բեղմնավորման տեխնոլոգիան, քանի որ չէր կարող ինքնուրույն ծննդաբերել։ Բժիշկներին հաջողվել է նրա ձվաբջիջներից ստանալ չորս սաղմ, բայց ամուսինը համաձայնվել է միայն մեկ երեխայի։ Արդյունքում՝ կինը բաժանվել է ամուսնուց։

Քանի որ Լինդան դեռ հույս ուներ ունենալ ևս մեկ երեխա, հնարավոր է՝ այլ զուգընկերոջից, նա որոշել է պահպանել սաղմերը։ Երբ նա այլևս չէր կարող երեխա ունենալ, որոշել է սաղմերը նվիրաբերել այլ զույգերի։ Նա տարեկան մոտ 1000 դոլար է վճարել դրանք պահելու համար: Հիմա, երբ լույս աշխարհ է եկել իր կենսաբանական որդին, նա հայտարարել է «ներդրումն արժեր դրան»:

Rate this item
(0 votes)

Լրահոս