Կառավարությունը հաստատել է ՀՀ արտահանման խթանման 2025-2030 թթ ռազմավարական ծրագիրը
Օգոստոսի 01, 2025

Կառավարությունը հաստատել է ՀՀ արտահանման խթանման 2025-2030 թթ ռազմավարական ծրագիրը

By Հուլիսի 31, 2025 21

Կառավարությունը հուլիսի 31-ի նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ որոշումն  ունենալու է առանցքային նշանակություն երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ տեսլականի իրագործման համար: Ըստ նախարարի՝  ռազմավարությամբ  քայլեր է ձեռնարկվում  կայուն աճ ապահովող արտահանման կառուցվածք ձևավորելու համար, որն հիմնված կլինի բարձր ավելացված արժեքի, տեխնոլոգիական առաջընթացի, որակի և ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման վրա: Գևորգ Պապոյանը նկատել է, որ վերջին տարիներին արձանագրվել է արտահանման զգալի աճ, որը, սակայն, հիմնականում պայմանավորված է արտաքին, հաճախ նաև ժամանակավոր գործոններով և չի արտացոլում Հայաստանի տնտեսության արտահանման ամբողջական ներուժը:

Միաժամանակ, արտահանման շուկաների կենտրոնացվածության բարձր աստիճանը շարունակում է մնալ էական մարտահրավեր մեր տնտեսության համար՝ սահմանափակելով ՀՀ-ի հնարավորությունները համաշխարհային շուկաներում դիրքավորվելու առումով:

«Ռազմավարությունը պատասխանում է նաև այդ հիմնախնդիրներին, որոնց բախվում են մեր տեղական արտադրողները արտահանման շղթայի տարբեր փուլերում՝ սկսած շուկայի հասանելիությունից մինչև որակի ենթակառուցվածքների հաճախ ոչ բավարար կամ անբավարար լինելը: Մեր նպատակն է ձևավորել քաղաքականություն, որը կստեղծի կանխատեսելի և աջակցող միջավայր արտահանման գործընթացների անխոչընդոտ և մեծ ծավալներով կազմակերպման համար»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ռազմավարության հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք:

Ռազմավարությունը բաղկացած է 5 ռազմավարական հենասյուներից և դրանց իրականացմանն ուղղված 50-ից ավելի միջոցառումներից: Ռազմավարական նպատակներ են՝ արտահանմանը նպաստող և մրցունակ միջավայրի ապահովում, ենթակառուցվածքների զարգացում և լոգիստիկ հասանելիության ապահովում, արտահանողների և նրանց կարողությունների զարգացում, արտահանման շուկաների ընդլայնում, արտահանման խթանում և ֆինանսավորում:

Ռազմավարական նպատակներն ապահովող միջոցառումներն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ ընդհանուր և ապրանքային միտվածության: Ըստ Գևորգ Պապոյանի՝ ընդհանուր միջոցառումները վերաբերում են բոլոր ապրանք և ծառայություններ արտահանողներին, իսկ ապրանքային միտվածության միջոցառումները՝ համապարփակ և բազմաշերտ հետազոտության արդյունքում ընտրված ուղենշային 25 ապրանքային խմբերի արտահանմանը:

Նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտահանման աճ մոտ 1.7 անգամ. թվային, դոլարային արտահայտմամբ՝ 16.9 մլրդ ամերիկյան դոլար, որտեղ ծառայությունների արտահանումը կանխատեսվում է հասցնել 10.3-ի, իսկ ապրանքների և տեղական արտահանումը՝ տարեկան 6.6 միլիարդի:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 98 մլրդ ՀՀ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: «Համոզված ենք, որ ռազմավարության իրականացումն էապես կխթանի արտահանման կայուն զարգացումը, կնպաստի տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր, կդարձնի ՀՀ-ն ավելի հուսալի և մրցունակ գործընկեր միջազգային շուկաներում»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և այդ համատեքստում ընդգծել գործարար համայնքի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ռազմավարությամբ  սահմանված թիրախներին հասնելու համար:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կիևում զոհերի թիվը հասել է 26-ի

Սպասվում է կարճատև անձրև

Թրամփը հայտնել է Մոսկվա Ուիթքոֆի այցի և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին

Ռուբիոն և Հարավային Կորեայի ԱԳ նախարարը շեշտել են Կորեական թերակղզու միջուկազերծման կարևորությունը

Սարերում մեղուները խայթել են 59-ամյա տղամարդուն․ վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Կրկին երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Կամչատկայում մոտ 120 հետցնցում է գրանցվել վերջին օրվա ընթացքում

Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում ՀՀ-ի ու Չինաստանի գործընկերության մթնոլորտը կծառայի մեր շահերին

Ազգային ժողովը մոտ 20 մլն դրամ կծախսի «Ամառային դպրոց 2025»-ի համար

Տվյալների կորուստ կամ արտահոսք չի եղել. «ԱրՔա» համակարգը` խափանումների մասին

Կախա Կալաձեն երրորդ անգամ առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Սպիտակ տանը 200 մլն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճ կկառուցվի

Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին լուրերը

Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել Սպիտակ տանը 200 մլն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճ կառուցել

Ռուսաստանցիների 81%-ը կարծում է, որ Պուտինը լավ է կատարում իր աշխատանքը․ սոցհարցում