Ադրբեջանը, Իսրայելի հետ սերտ համագործակցության ֆոնին, կարող է միանալ Աբրահամյան համաձայնագրերին. ԱՄՆ-ն ակտիվ դերակատար է այս գործընթացում
Օգոստոսի 25, 2025

Ադրբեջանը, Իսրայելի հետ սերտ համագործակցության ֆոնին, կարող է միանալ Աբրահամյան համաձայնագրերին. ԱՄՆ-ն ակտիվ դերակատար է այս գործընթացում

By Հուլիսի 29, 2025 54

Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնման վերաբերյալ դիվանագիտական քննարկումների ֆոնին քաղաքական աղբյուրը Իսրայելի 7-րդ ալիքին հայտնել է, որ Ադրբեջանը կարող է միանալ համաձայնագրերին՝ հաշվի առնելով Իսրայելի հետ իր լայնածավալ համագործակցությունը։

Աղբյուրի խոսքով՝ դրան հասնելու ճանապարհը, ի թիվս այլ բաների, անցնում է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև մերձեցման սխեմայի միջով։

Այս շաբաթ Միացյալ Նահանգներում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման և Ադրբեջանի ու Իսրայելի միջև դիվանագիտական և էներգետիկ կապերի մասին։ Քննարկման ընթացքում Դեյնսը հիշատակել է Ադրբեջանի պետական SOCAR ընկերության և Իսրայելի միջև գազի գործարքը՝ նշելով, որ այն կբարձրացնի էներգետիկ անվտանգությունը: Դեյնսը հավելել է, որ Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ և տպավորված է Բաքվի և Թել Ավիվի միջև համագործակցության պատմական խորությամբ:

Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Շապիրոն նույն լսումների ժամանակ բացատրել է, թե ինչու է Ադրբեջանն ունի Աբրահամյան համաձայնագրերին միանալու ներուժ։

«Երբեմն մարդիկ հարցնում են. ինչպե՞ս կարելի է ընդլայնել Աբրահամյան համաձայնագրերը։ Գուցե՞ Ադրբեջանը։ Ադրբեջանը երկար տարիներ դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ և առաջատար մուսուլմանական երկրներից մեկն է, որն այդ կապերն ունեցել է դեռևս Աբրահամյան համաձայնագրերի կնքումից շատ առաջ։ Դրանց միանալու ռազմավարական կարևորությունն իսկապես անհերքելի է», - ասել է Շապիրոն։

Միաժամանակ, աղբյուրը պնդում է, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահների միջև մերձեցում է նկատվում։

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի տեսանյութը, որում Ալիևը գովաբանում է իր ամերիկացի գործընկերոջը այն փաստի համար, որ Թրամփը միակ ԱՄՆ նախագահն է, որը պատերազմներ չի սկսել։ Նշվում է, որ Թրամփն առաջին անգամ իր սոցիալական ցանցում հրապարակել է օտարերկրյա նախագահի ելույթ։ Սա անսովոր քայլ է, որը վկայում է երկու ղեկավարների միջև հատուկ կապի մասին։

Կուլիսներում Վաշինգտոնի և Բաքվի միջև հարաբերությունները որոշ ժամանակ է՝ ջերմանում են։ 2025 թվականի առաջին կեսին երկրների միջև առևտուրը կազմել է գրեթե 600 միլիոն դոլար, ինչը 36 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Նշվում է, որ քանի որ ԱՄՆ վարչակազմը վերագնահատում է իր ազդեցությունը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը և շարունակում է իրեն դիրքավորել ոչ միայն որպես Իսրայելի գործընկեր, այլև որպես նոր աշխարհաքաղաքական ասպարեզում խաղացող։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինից և Փեզեշքիանից հետո հեռախոսազրույց է կայացել Լավրովի և Արաղչիի միջև

Արեգակի վրա գրանցվել է վերջին 2 ամսվա ընթացքում ամենախոշոր բռնկումը

Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Վենս

Վարդան Հարությունյանի պաշտպանների կողմից Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան ներկայացվել է հատուկ վերանայման բողոք. գործը մակագրվել է դատավոր Կարեն Ամիրյանին

Պուտինը Փեզեշքիանի հետ քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները. Կրեմլ

Իսրայելը հարված է հասցրել Գազայի բուժկենտրոնին. մահացածների թվում լրագրողներ կան

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դնեպրոպետրովսկի Զապորոժսկոյե բնակավայրը

«Հեզբոլլահ»-ը երբեք չի զինաթափվի. ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի համակարգողի տեղակալ

երիտասարդ աղջիկն ընկել է ռոլլեր լայնից, ոտքն է կոտրված. Մանրամասներ՝ Ենոքավանում զիփլայնից քաղաքացու ընկնելու դեպքից

Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է համահունչ միջազգային գործընթացների հետ. Փաշինյան

Իսրայելը պատրաստ է աջակցել Լիբանանի կառավարությանը՝ «Հեզբոլլահ»-ը զինաթափելու ջանքերում

Ալիևն իր ելույթում «հիվանդ» է անվանել հայ հասարակությանը. ադրբեջանագետ

Սլովակիան դժգոհ է Ուկրաինայի գործողություններից

Գերմանիայի փոխվարչապետը ժամանել է Կիև

Չինաստանը չի պլանավորում զորք ուղարկել Ուկրաինա՝ անվտանգության երաշխիքների շրջանակներում. ԱԳՆ խոսնակ