Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը
Օգոստոսի 23, 2025

Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը

By Օգոստոսի 23, 2025 19

Նյու Յորքի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ընտանեկան բիզնեսի դեմ քաղաքացիական խարդախության գործով գրեթե 500 միլիոն դոլարի տուգանքը։ Այդ մասին տեղեկացնում է  Deutsche Welle-ն։ 

«Միևնույն ժամանակ Թրամփի ընկերության կողմից բանկերին և ապահովագրական ընկերություններին տրամադրված փաստաթղթերի կեղծման վերաբերյալ մեղադրանքները չեն հանվել»,-նշված է հաղորդագրության մեջ։

Պետության նախկին ղեկավարի և նրա երեք ավագ երեխաների՝ Էրիկ Թրամփի, Դոնալդ Թրամփ կրտսերի և Իվանկա Թրամփի դեմ քաղաքացիական հայցը 2022 թվականի սեպտեմբերին ներկայացրել էր Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը, ով դեմոկրատների կողմնակից է։ Իվանկա Թրամփի դեմ հայցը հետագայում մերժվեց։ 

Գործը վերաբերում էր Թրամփի կազմակերպության ակտիվների գնահատմանը, որոնք, ըստ մեղադրողների, դիտավորյալ ուռճացվել են՝ արտոնյալ վարկեր և ապահովագրական պայմանագրեր ստանալու կամ պահպանելու համար։

Դոնալդ Թրամփն ինքը համարում էր, որ գործը քաղաքական դրդապատճառներ ուներ և պահանջել էր այն փակել 2024 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Արևմտյան Նեղոսի տենդը տարածվում է ամբողջ Եվրոպայում

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անվտանգային հարցեր են քննարկել

Մակրոնը Վրաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակել

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Կլեբան-Բիկ և Սրեդնեե բնակավայրերը

Թուրքիան միլիարդներ կստանա Զանգեզուրի միջանցքից. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-ից սեպտեմբերի 8-ը կանխատեսվում է նորմայից բարձր

Զելենսկին պատրաստ է քննարկել տարածքների հարցը բացառապես Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԵՄ-ն 2025 թվականին Ուկրաինային է փոխանցել սառեցված ռուսական ակտիվներից ստացված 10.1 միլիարդ եվրո

Չինաստանը նոր նավահանգիստ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին

Մենք այլ կերպ կվարվենք, եթե ապացույցներ հայտնվեն, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ. Ալի Լարիջանի

Պեկինում սեպտեմբերի 3-ին. «Վճռորոշ պահ». Գերմանիան հայտարարություն է տարածել Ուկրաինայի ճակատագրի վերաբերյալ

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում․ Պուտին

Ուշադիր հետևելու եմ Զելենսկու քայլերին. Թրամփը խոստացել է «շատ կարևոր որոշում»

Ռուսաստանում WhatsApp-ի փոխարեն կգործի Max մեսենջեր

Դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի՝ 500 միլիոն դոլարի տուգանքը