Մենք չենք կարող հրաժարվել անկլավների և էքսկլավների թեմայից․ ՀՀ վարչապետ
Օգոստոսի 23, 2025

Մենք չենք կարող հրաժարվել անկլավների և էքսկլավների թեմայից․ ՀՀ վարչապետ

By Օգոստոսի 21, 2025 28

«Ես վաղուց էի ասել, որ մենք չենք կարող հրաժարվել անկլավների և էքսկլավների թեմայից, քանի որ մենք ինքներս ունենք այդպիսի խնդիր և յուրաքանչյուր քաղաքացի կարող է ակնկալել, որ մենք սկզբունքորեն և հետևողականորեն ձգտելու ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի և տարածքային ամբողջականության վերականգնմանը, հատկապես հիմա և մենք կհասնենք դրան»,- այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ ավելի վաղ ասել էր, որ Հայաստանի տրամադրության տակ որևէ իրավական հիմք չկար (Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավների առկայության վերաբերյալ-խմբ.): Փաշինյանը պարզաբանել է, որ ադրբեջանցիներն այն ժամանակ ասել են, որ իրավական հիմքեր կներկայացնեն։ «Նրանք, իրենց հերթին, կասկածի տակ են դրել Արծվաշենի մասով իրավական հիմքերի առկայությունը։ Մենք, մեր հերթին, ասել ենք, որ իրավական հիմքեր կտրամադրենք։ Հատկապես հիմա այս բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական և քաղաքական հիմքերով։ Իրավական հիմք կա։ Մենք պայմանավորվել ենք, որ՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունը»,- նշել է վարչապետը։ 

Նա հավելել է, որ այժմ կողմերը պետք է քարտեզների և այլ իրավական հիմքերի միջոցով պարզաբանեն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ տարածքային ամբողջականությունը (չնայած ընդհանուր առմամբ կողմերը գիտեն), ներառյալ էքսկլավների և անկլավների հարցերը։ 

Փաշինյանը տրամաբանական է անվանել, որ եթե իրավական հիմք կա, ուրեմն այն կա։ «Ի՞նչ կարող ենք անել։ Կարո՞ղ է արդյոք դա զուգահեռաբար այլ խնդիրներ առաջացնել, եթե այդ իրավական հիմքերն առկա լինեն։ Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովներն այս հարցին առարկայորեն դեռևս չեն անդրադարձել, բայց ինչ-որ պահի նրանք կանդրադառնան դրան։ Եթե կա իրավական հիմք, ուրեմն այն կա։ Եթե չկա իրավական հիմք, ուրեմն այն չկա։ Այսինքն՝ մենք կարիք չունենք նոր բան ստեղծելու։ Եթե Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա գոյություն ունի իրավական հիմք, ապա պետք է ընդունել այդ փաստը»,- եզրափակել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վիրավորներ՝ Արագածոտնում․ վիճաբանություն, ծեծկռտուք. օպերատիվ են գործել Ապարանի ոստիկանները

Փաշինյանը պատրաստվում է կադրային վերադասավորումների․ արտահերթ ընտրություն չի լինի. «Ժողովուրդ»

Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն տնտեսական համագործակցությունը

Զալուժնին պատրաստվում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Մոսկվան ամեն ինչ անում է՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը վիժեցնելու համար. Զելենսկի

Զելենսկին Թրամփի բոլոր առաջարկներին «ոչ» է ասել. Լավրով

Ես լավ գիտեմ՝ ինչ է «Զանգեզուրի միջանցքը․ Լուկաշենկո

Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

Սահմանվել են ՀՀ տարածքում nրսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները

Թրամփն Օրբանին hայտնել է, որ զայրացած է «Դրուժբա» նավթամուղին Ուկրաինայի հասցրած հարվածների պատճառով

Զելենսկին Ուկրաինայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք կամ գողություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի

Զինված հարձակում Իրանում ոստիկանության վրա, կա 5 զոհ

ԱՄՆ ՀԴԲ-ն խուզարկում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տունը