2025–ը ճգնաժամային տարի է հայկական գինու և կոնյակի համար. ի՞նչ է կանխատեսում փորձագետը
Օգոստոսի 23, 2025

2025–ը ճգնաժամային տարի է հայկական գինու և կոնյակի համար. ի՞նչ է կանխատեսում փորձագետը

By Օգոստոսի 21, 2025 25

Հայաստանում 2025 թվականը ճգնաժամային դարձավ կոնյակի արտադրության և գինեգործության համար, և բացասական հետևանքները, այդ թվում՝ գյուղացիական տնտեսությունների համար, կդրսևորվեն սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Փորձագետի խոսքով` հաշվի առնելով մեր ավանդույթները, ինչպես նաև հնարավորությունները` Հայաստանի գյուղատնտեսական ոլորտը համարվում է տնտեսության հիմնական ճյուղերից մեկը։ Միևնույն ժամանակ հայկական կոնյակը միշտ եղել է արտարժույթ «բերող» հիմնական ապրանքներից մեկը։ Բավական հայտնի լինելով ԱՊՀ-ում և ունենալով մեծ պահանջարկ՝ հայկական կոնյակը արտահանման մեծ ծավալներ է ապահովել։ Կոնյակը Հայաստանից ամենաշատ արտահանվող ապրանքների հնգյակում էր։ Սակայն վերջին շրջանում իրավիճակը փոխվել է։

«Պետք է փաստել, որ 2025 թվականը կոնյակի արտադրության և գինեգործության համար բավական ճգնաժամային էր։ Դա է վկայում մեր պաշտոնական վիճակագրությունը։ Միայն այս տարվա հունվար-հունիսին, այսինքն՝ կիսամյակի կտրվածքով, այս ծավալները նվազել են մոտ մեկ երրորդով, ինչը հիմնականում պայմանավորված է վաճառքի և արտահանման հետ կապված խնդիրներով։ Հիշեցնեմ, որ հունիսից սկսած` Վրաստանում գրանցվել են որոշակի լոգիստիկ սահմանափակումներ և արտահանման խոչընդոտներ», - ընդգծեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա հիշեցրեց` վրացական իշխանությունները պահանջում են, որ կոնյակով բեռնված հայկական բեռնատարները ենթարկվեն լրացուցիչ զննման։ Ու թեև Վրաստանը տարանցիկ հատված է այդ մեքենաների համար, վրացական իշխանություններն այնուամենայնիվ պնդում են, որ լրացուցիչ զննում անցնեն, այդ պատճառով ալկոհոլով հարյուրավոր բեռնատարներ մնացել էին վրացական մաքսակետերում։ Պարսյանը սա անվանեց աննախադեպ երևույթ՝ հաշվի առնելով անցյալ տարիների փորձը։

Տնտեսագետի խոսքով՝ վրացական մաքսային ծառայության հետ կապված խնդիրը դեռևս վերջնականապես չի լուծվել, իսկ այդ իրավիճակն արդեն ազդում է արտադրության ծավալների վրա։

Պարսյանը նշեց, որ արտահանողները ստիպված են «լրացուցիչ ծախսեր» անել և «օրինական կամ անօրինական» մեթոդներով բավարարել վրացական կողմի պահանջները, հակառակ դեպքում նրանք կարող են կորցնել արտաքին շուկաները և Ռուսաստան ալկոհոլ մատակարարելու պայմանագրերը։

«Այս խնդիրը ծագել է անցյալ տարի։ Իմ տեղեկություններով՝ վրացական իշխանությունների հետ պայմանավորվածություն է եղել հայկական ընկերությունների կողմից վրացական խաղողի սպիրտ գնելու վերաբերյալ։ Վրաստանի իշխանությունների ներկայիս վարքագիծը դեմարշ է, որը կապված է հայկական ընկերությունների կողմից այս պայմանավորվածության չկատարման հետ։ Սա էլ դարձել է հիմնական պատճառը», - ասաց Պարսյանը։

Ինչ վերաբերում է մթերման սեզոնի հեռանկարներին, տնտեսագետի խոսքով՝ ալկոհոլ արտադրողները ունեն դեռևս անցյալ տարվանից մնացած արտադրանքի պաշարներ, ուստի մթերողները չեն կարողանա մեծ քանակությամբ խաղող գնել։

Եվ եթե օգոստոս-սեպտեմբերին հնարավոր չլինի բարձրացնել կոնյակի վաճառքի տեմպը, ապա, Պարսյանի կանխատեսմամբ, սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին խաղողի ավելցուկ կլինի, ինչը, պահանջարկի կտրուկ անկման ֆոնին կբերի գների նվազման։

Դա էլ իր հերթին բացասաբար կանդրադառնա հազարավոր գյուղացիական տնտեսությունների վրա, որոնք ծանրաբեռնված են խոշոր վարկերով: Խաղողագործները մեծ գումարներ են ծախսում բերքի մշակման համար և իրենց հաշվարկներում հենվում են անցյալ տարվա գների վրա: Եթե շուկայում ձևավորվի ցածր գին, ապա դա, ըստ Պարսյանի, ֆինանսական լուրջ խնդիրներ կստեղծի նրանց համար:

Փորձագետի կարծիքով` բերքահավաքին պատշաճ նախապատրաստվելու համար անհրաժեշտ կլինի պետության աջակցությունը, ինչպես նաև մասնավոր կապեր՝ այլ երկրներ արտահանումը կազմակերպելու համար: Այսինքն՝ հոկտեմբերին խաղողի բերքահավաքի ժամանակ լուրջ խնդիրներից խուսափելու համար բավական ինտենսիվ աշխատելու կարիք կլինի:

Պարսյանն անդրադարձավ նաև ոլորտի ներքին խնդիրներին:

«Կոնյակի և գինու արտադրության ոլորտում տարիներ շարունակ կուտակված բազմաթիվ խնդիրները չեն լուծվել։ Դրանք պայմանավորված են ոչ միայն արտաքին գործոններով, այլև ներքինով՝ սկսած խաղողի տեսականուց մինչև կոնյակի ու գինու որակ։ Ճիշտ է` վրացական սահմանին իրականացվող ստուգումները հաստատում են կոնյակի բարձր որակը, բայց գաղտնիք չէ, որ հաճախ կոնյակի անվան տակ Ռուսաստան է արտահանվում կասկածելի որակի ապրանք:։ Ոլորտի առջև խնդիր է դրվել բարելավել ներքին վերահսկողության համակարգերը՝ արտաքին գործընկերների վստահությունը բարձրացնելու համար», - եզրափակեց տնտեսագետը։

Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունը ամրապնդելու նպատակով Հայաստանում կգործարկվի խաղողագործների և գինեգործների ռեեստր։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն տնտեսական համագործակցությունը

Զալուժնին պատրաստվում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Մոսկվան ամեն ինչ անում է՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը վիժեցնելու համար. Զելենսկի

Զելենսկին Թրամփի բոլոր առաջարկներին «ոչ» է ասել. Լավրով

Ես լավ գիտեմ՝ ինչ է «Զանգեզուրի միջանցքը․ Լուկաշենկո

Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

Սահմանվել են ՀՀ տարածքում nրսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները

Թրամփն Օրբանին hայտնել է, որ զայրացած է «Դրուժբա» նավթամուղին Ուկրաինայի հասցրած հարվածների պատճառով

Զելենսկին Ուկրաինայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք կամ գողություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի

Զինված հարձակում Իրանում ոստիկանության վրա, կա 5 զոհ

ԱՄՆ ՀԴԲ-ն խուզարկում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տունը

Լուկաշենկոն պատրաստ է Մինսկում կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք