Հայ-ամերիկյան ընկերությունը չի վերահսկի Հայաստանով անցնող ճանապարհը․ Փաշինյանը վստահեցնում է
Օգոստոսի 23, 2025

Հայ-ամերիկյան ընկերությունը չի վերահսկի Հայաստանով անցնող ճանապարհը․ Փաշինյանը վստահեցնում է

By Օգոստոսի 21, 2025 32

Հայ-ամերիկյան ընկերությունը ոչ թե վերահսկելու է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը, այլ կառավարելու է այն, այսինքն ՝ իրականացնելու է Բիզնես կառավարում։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք իրանական բեռնատարների կողմից այդ ճանապարհով անցնելը, նա օրինակ է բերել Հայաստանի երկաթուղին, որը գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Փաշինյանը հիշեցրել է, որ երկաթուղին անցնում է բազմաթիվ բնակավայրերով ու ճանապարհներով և ոչ մի հայկական, իրանական, վրացական կամ եվրոպական մեքենա երբեք խնդիրների չի բախվել այդ երկաթուղու վրայով անցնելիս։ Նա դա բացատրել է նրանով, որ այդ տարածքը գտնվում է Հայաստանի իրավազորության ներքո։ «Այն հինգ սկզբունքները, որոնց մասին մենք անընդհատ հիշատակում ենք, հենց այդ մասին են խոսում։ Դրանք են՝ ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն և փոխադարձություն։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնել փոխադարձության, փոխադարձ շահի սկզբունքին։ Մենք երբեք չենք ասել, որ մտադիր ենք խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև հաղորդակցության համար», - ընդգծել է վարչապետը։ 

Նա պարզաբանել է, որ վաշինգտոնյան հռչակագրում ասվում է, որ Ադրբեջանի առավելությունը վերը նշված սկզբունքների շրջանակներում այդ կապի առկայությունն է, ինչպես նաև Հայաստանի համար՝ երկրի մի մասը երկրի մյուս մասի (Հայաստանի – խմբ.) հետ կապելու, ինչպես նաև երրորդ երկրների հետ կապ հաստատելը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն տնտեսական համագործակցությունը

Զալուժնին պատրաստվում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Մոսկվան ամեն ինչ անում է՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը վիժեցնելու համար. Զելենսկի

Զելենսկին Թրամփի բոլոր առաջարկներին «ոչ» է ասել. Լավրով

Ես լավ գիտեմ՝ ինչ է «Զանգեզուրի միջանցքը․ Լուկաշենկո

Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

Սահմանվել են ՀՀ տարածքում nրսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները

Թրամփն Օրբանին hայտնել է, որ զայրացած է «Դրուժբա» նավթամուղին Ուկրաինայի հասցրած հարվածների պատճառով

Զելենսկին Ուկրաինայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք կամ գողություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի

Զինված հարձակում Իրանում ոստիկանության վրա, կա 5 զոհ

ԱՄՆ ՀԴԲ-ն խուզարկում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տունը

Լուկաշենկոն պատրաստ է Մինսկում կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք