ՔՊ–ականները քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը ու որոշել գնալ հերթականի
Օգոստոսի 23, 2025

ՔՊ–ականները քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը ու որոշել գնալ հերթականի

By Օգոստոսի 21, 2025 31

Ընթացիկ քաղաքական հարցեր ենք քննարկել, այդ թվում արտահերթ ընտրությունների հավանականության մասին։ Այս մասին ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ 

«Արտահերթի մասին մտքեր միշտ են հնչում, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, սակայն, դրանք հիմնավոր չեն։ Այսինքն արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Մենք եկանք եզրահանգման, որ ժողովուրդը մեզ 5 տարով է մանդատ տվել, հետեւաբար արտահերթի գնալու անհրաժեշտություն չկա»,– ասաց Պապոյանը։ 

Նրա խոսքով, չի քննարկվել եկեղեցու դեմ ՔՊ–ի նախաձեռնած արշավը. «Եկեղեցու վերաբերյալ մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չունենք, էն մարդիկ, ովքեր եկեղեցուն ոչ վայել կյանքով են ապրում, իրենք մեր կարծիքով իրավունք չունեն եկեղեցում բարձր պաշտոններ զբաղեցնեն»։ 

Անդրադառնալով «Թրամփի երթուղուն» եւ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերահսկվելու ճանապարհը, Պապոյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի ոճով. «Ինչպե՞ս, ինչպե՞ս, օրինակ ոնց որ հարցնեք՝ 2027թ.–ին հարկերն ինչպես են հավաքագրվելու, դրան կարող է պատասխանել 2026թ.–ին ձեւավորվող Ազգային ժողովը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն տնտեսական համագործակցությունը

Զալուժնին պատրաստվում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Մոսկվան ամեն ինչ անում է՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը վիժեցնելու համար. Զելենսկի

Զելենսկին Թրամփի բոլոր առաջարկներին «ոչ» է ասել. Լավրով

Ես լավ գիտեմ՝ ինչ է «Զանգեզուրի միջանցքը․ Լուկաշենկո

Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

Սահմանվել են ՀՀ տարածքում nրսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները

Թրամփն Օրբանին hայտնել է, որ զայրացած է «Դրուժբա» նավթամուղին Ուկրաինայի հասցրած հարվածների պատճառով

Զելենսկին Ուկրաինայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք կամ գողություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի

Զինված հարձակում Իրանում ոստիկանության վրա, կա 5 զոհ

ԱՄՆ ՀԴԲ-ն խուզարկում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տունը

Լուկաշենկոն պատրաստ է Մինսկում կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք