ՌԴ-Ն լքած ռելոկատներին չպետք է հնարավորություն տրվի աշխատել պետական կառույցներում կամ պետական ընկերություններում. ՌԴ Պետդումայի նախագահ
Հոկտեմբերի 30, 2025

ՌԴ-Ն լքած ռելոկատներին չպետք է հնարավորություն տրվի աշխատել պետական կառույցներում կամ պետական ընկերություններում. ՌԴ Պետդումայի նախագահ

By Օգոստոսի 21, 2025 83

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանը լքած ռելոկանտներին, որոնք այժմ վերադառնալու որոշում կայացնող քաղաքացիներին չպետք է հնարավորություն տրվի աշխատել պետական ​​ծառայությունում կամ պետական ​​ընկերություններում։ Այս մասին նա գրել է Max-ի իր էջում։ 

Նրա խոսքով՝ նման ժամանակ երկիրը լքող անձը չի կարող պաշտոններ զբաղեցնել պետական ​​մարմիններում կամ պետական ​​մասնակցությամբ կառույցներում։

Նա նաև նշել է, որ մասնավոր ընկերությունները նույնպես պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն նման աշխատակիցների վարձման հարցում։ 

Վոլոդինը ընդգծել է, որ նման թեկնածուներ վարձելիս գործատուները պետք է հիշեն. նույնիսկ եթե մարդը բարձր մակարդակի կոմպետենտություն ունի, նրա արտասահման մեկնելը երկրի համար դժվարին ժամանակահատվածում կարող է վկայել անվստահելիության մասին։

Բացի այդ, Պետդումայի նախագահը ուշադրություն է հրավիրել շոու-բիզնեսի այն ներկայացուցիչների վրա, որոնք նույնպես լքել են Ռուսաստանը։ Նա ենթադրել է, որ նրանցից ոմանք կփորձեն վերադառնալ ապագայում, սակայն, ըստ նրա, նրանք չպետք է հույսը դնեն «ջերմ ընդունելության» վրա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. եղանակի տեսություն

3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

Բանակից մեծ թվով սպաների զորացրում կատարելու և զինվորական թոշակի տրամադրման կարգը փոխելու լուրերը կեղծ են. ՊՆ

Բանակից մեծ թվով սպաների զորացրում կատարելու և զինվորական թոշակի տրամադրման կարգը փոխելու լուրերը կեղծ են. ՊՆ

Սկսվում է 2026–ի ընտրություններում ՔՊ կուսակցության թեկնածուների առաջադրումը

Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է

ՀՀ իշխանությունն Ադրբեջանին պահանջ չի ներկայացնում ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասով. Արման Եղոյան

Լոռիում բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կան տուժածներ

Սկանդալ՝ Իրանում. նախկին նախագահի դստեր դեմ դատական գործ է հարուցվել

Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունը վերադարձնել հանրությանը. հայտարարություն

Դատապարտում ենք Դավիթ Համբարձումյանի ապօրինի ազատազրկումը. «Մեր ձևով» շարժում

Ինչպե՞ս երկարացնել սմարթֆոնի և նոութբուքի մարտկոցի կյանքը. խորհուրդներ գիտնականներից

Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան Հելոուինի զարդարանքները

Ոստիկանությունը ձերբակալել հարսանիքի ժամանակ կրակ բացած ադրբեջանցիներին

Եվրաքննադատության «ապտակը» եւ Մարիա Կարապետյանի «ձախողած քննարկումը». «Ժողովուրդ»