Պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. Թրամփը՝ ռուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման մասին
Օգոստոսի 23, 2025

Պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. Թրամփը՝ ռուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման մասին

By Օգոստոսի 22, 2025 22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին նա ասել է լրագրող Թոդ Սթարնեսի հետ զրույցում։ 

Նա բացատրել է, որ երկու շաբաթ անց Վաշինգտոնը կորոշի հետագա քաղաքականությունը՝ չբացառելով մոտեցման փոփոխությունն այս հարցի նկատմամբ։

«Մենք շուտով կիմանանք: Ես կասեի, որ երկու շաբաթվա ընթացքում մենք այս կամ այն ​​կերպ կիմանանք։ Դրանից հետո մենք, հնարավոր է, ստիպված լինենք այլ մոտեցում ցուցաբերել», - ասել է նա։

Օգոստոսի սկզբին Թրամփը հրաժարվել էր գնահատել Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար համաձայնագրի կնքման ժամկետները։ Նա բացատրել էր, որ չի ցանկանում խոսել այն մասին, թե արդյոք պայմանավորվածությունը մոտ է, քանի որ նախկինում հիասթափվել է։ Սակայն, օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել համեմատաբար կարճ ժամանակում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանն ու Ադրբեջանը կխորացնեն տնտեսական համագործակցությունը

Զալուժնին պատրաստվում է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Մոսկվան ամեն ինչ անում է՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը վիժեցնելու համար. Զելենսկի

Զելենսկին Թրամփի բոլոր առաջարկներին «ոչ» է ասել. Լավրով

Ես լավ գիտեմ՝ ինչ է «Զանգեզուրի միջանցքը․ Լուկաշենկո

Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

Սահմանվել են ՀՀ տարածքում nրսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները

Թրամփն Օրբանին hայտնել է, որ զայրացած է «Դրուժբա» նավթամուղին Ուկրաինայի հասցրած հարվածների պատճառով

Զելենսկին Ուկրաինայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Հայաստանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք կամ գողություն կատարելը կարող է հանգեցնել վիզայի հետկանչի

Զինված հարձակում Իրանում ոստիկանության վրա, կա 5 զոհ

ԱՄՆ ՀԴԲ-ն խուզարկում է Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի տունը

Լուկաշենկոն պատրաստ է Մինսկում կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք