Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ Ուկրաինան հրաժարվի Դոնբասից, հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից և արևմտյան խաղաղապահ զորքեր տեղակայելուց, գրում է Reuters-ը։
Ինչպես գործակալությանը հայտնել են Կրեմլի ծրագրերին ծանոթ երեք աղբյուրներ, Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ Ուկրաինան ամբողջությամբ հրաժարվի Դոնբասից, այսինքն՝ այնտեղից դուրս բերի Ուկրաինայի զինված ուժերը։
Բացի դրանից, Կիևը պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից և խաղաղության համաձայնագրի կնքումից հետո երկրում արևմտյան զորքերի տեղակայումից, գրում է գերմանական Bild պարբերականը։ Այդ հրապարակման առնչությամբ Կիևից կամ Վաշինգտոնից դեռևս մեկնաբանություններ չեն եղել։