Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկացնում է 24news.am-ը՝ հղում անելով Ստամբուլի հայկական Ակոս պարբերականին:
Պատրիարքը վերջին մի քանի օրերին ինքնազգացողության որոշակի խնդիրների պատճառով կորոնավիրուսի թեստ է հանձնել եւ դրական պատասխան է ստացել։
Պատրիարքը պատվաստված է կորոնավիրուսի դեմ 2 դեղաչափով։
Նշվում է, որ պատրիարքը իրեն լավ է զգում։
0Comments