Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը. «Զինուժ» մեդիայի տեսանյութը

Ըստ «Զինուժ» մեդիայի՝ վարձկանների հագուստի հիմնական մասը Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստն է

«Զինուժ» մեդիան պատրաստել է ռեպորտաժ՝ Արցախում հայերի դեմ կռվող սիրիացի գրոհայինների տեսանյութի վերաբերյալ։ 

Ըստ «Զինուժ» մեդիայի՝ տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես է արաբական արտաքինով եւ արաբերեն խոսող վարձկանների մի խումբ ինտենսիվ կրակում ինչ-որ ուղղությամբ։  

Ըստ «Զինուժ» մեդիայի՝ վարձկանների հագուստի հիմնական մասը Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստն է։ 

Գործողությունների տեղանքում առկա է երկու միավոր տեխնիկա. հեռվում գտնվող զրահամեքենան եւ կադրի աջ կողմում՝ ամենագնացը։ Երկու միավոր տեխնիկան էլ ադրբեջանական բանակի սպառազինության մեջ գտնվող տրանսպորտային միջոցներ են։ 

ԼՂ-ի դեմ պատերազմ սկսելուց առաջ ադրբեջանական սոցցանցերում բազմաթիվ տեղեկություններ հրապարակվեցին, որոնց համաձայն իշխանություններն առգրավվում են քաղաքացիների «Պիկապ» տեսակի մեքենաները։ Դա վարձկան ահաբեկիչներին տեղափոխելու համար էր։