Տոկիոյի Koike-ya խորտիկներ արտադրող ընկերությունը որոշել է կարտոֆիլ ֆրիի այնպիսի տարբերակ ստեղծել, որը հարմար կլինի զբաղված և շտապող սպառողների համար:
Աշխատանքից չկտրվելու և սնվելու, միաժամանակ ձեռքերը չյուղոտելու համար առաջարկվել է կարտոֆիլ ֆրիի նոր տարբերակ՝ One Hand Сhips անվանումով, գրում է Food & Mood-ը:
Կարտոֆիլ ֆրիի փաթեթն այնպես է պատրաստված, որ հնարավոր լինի այն մեկ ձեռքով լցնել բերանը: Բացի այդ, փաթեթի մեջ լցված տապակած կարտոֆիլն արդեն մանրացված է, այնպես որ այն հնարավոր է գրեթե «խմել» առանց մատները յուղոտելու վախի: Հենց այդ «խմելու» հնարավորությունն էլ դարձել է ապրանքի տարբերակիչ առանձնահատկությունը:
One Hand Сhips-ը արտադրվում է 3 տարբեր համերով՝ խորովածի, չիլիով և աղով: Ճապոնացի սպառողները մեծ հետաքրքրությամբ են ընդունել նորույթը: Իսկ Koike-ya ընկերությունն իր արտադրանքն անվանել է «նախուտեստների նոր ոճ, որին մարդկությունը վաղուց էր սպասում»:
0Comments