Գեղեցիկ աղցան՝ ամանորյա սեղանը զարդարելու համար

Արագ և համեղ
1

Բաղադրիչներ 

Հավի ձու` 2 հատ
մայոնեզ` ըստ ճաշակի
պահածոյացված եգիպտացորեն`1 բանկա
հավի փափուկ միս`300 գ
վարունգ` 2 հատ
պահածոյացված անանաս` 380գ:

Պատրաստման եղանակը

1. Հավի միսը եփել, ապա բաժանել թելիկների կամ մանր կտրատել:
2. Վարուգը կտրատել բարակ շերտերով, ձվերը խաշել և մանր կտրատել:
3. Աղցանի համար գերադասելի է վերցնել ուղղանյունաձև ափսե, որպեսզի շերտերը հավասար ստացվեն: Բաղադրիչները միմյանց վրա շերտերով լցնել հետևյալ հաջորդականությամբ. հավը, անանասը, վարունգը, վրայից քսել մայոնեզը:
4. Թողնելով 15-20 րոպե վրայից շերտերով ավելացնել ձուն և եգիպտացորենը:

Գետադասելի է պահածոյացված անանասը վերցնել ոչ թե օղակաձև, այլ կտրատված: Այս դեպքում լրացուցեչ կտրատելու կարիք չի լինի:

Բարի ախորժակ: