Մրգով ու բանջարեղենով դիետա

Օրվա ընթացքում հնարավոր է սիրելի բանջարեղեն եւ մրգեր ուտել ցանկացած տեսքով, սակայն պատրաստելիս չի կարելի դրանց ոչ կարագ, ոչ սոուս, ոչ համեմունքներ հավելել

Սա բեռնաթափման օրերի տարբերակներից մեկն է: Սննդակարգը թույլ կտա ազատվել հանգստյան օրերին կուտակված կալորիաների ավելցուկից եւ բարելավել ինքնազգացողությունը:  Մրգաբանջարեղենային սննդակարգերը թեթեւության եւ ճկունության զգացողություն են տալիս, սակայն խորհուրդ չի տրվում երկար հետեւել դրանց, որովհետեւ նման սննդակարգում բացակայում են շատ անհրաժեշտ սննդանյութեր:  

Օրվա ընթացքում հնարավոր է սիրելի բանջարեղեն եւ մրգեր ուտել ցանկացած տեսքով, սակայն պատրաստելիս չի կարելի դրանց ոչ կարագ, ոչ սոուս, ոչ համեմունքներ հավելել:  Թույլատրվում է ճաշացանկում ներառել չրեր եւ հյութեր, որոնք մեկ երրորդ չափով ջրով են բացված: Եթե շաբաթը  1-2 անգամ նման սննդակարգի հետեւեք, մեկ ամսում հնարավոր է 3-5 կգ-ով նիհարել:

 

Աղբյուրը` Dieta.ru