Բաղադրիչներ
1. Կակաո – 50 գ
2. Անյուղ կաթնաշոռ – 400 գ
3. Ժելատին – 15 գ
4. Կաթ՝ 1% յուղայնությամբ – 100 գ
5. Մեղր – 20 գ
Պատրաստման եղանակը
1. Ժելատինը լցնել ջրով բաժակի մեջ և թողնել 30 րոպե:
2. Ավելացած ջուրը թափել բաժակից և ժելատինը տաքացնել թույլ կրակի վրա:
3. Ժելատինին ավելացնել կաթը, կաթնաշոռը, կակաոն և մեղրը:
4. Ամբողջը հարել բլենդերով՝ մինչև ստացվի միասեռ զանգված, և լցնել կաղապարի մեջ:
5. Չիզքեյքը սառեցնել սառնարանում:
0Comments