Մարգարիտա Սիմոնյանը` ռուսական մեդիաոլորտի «օսկարակիր»

Ռուսաստանի լրագրողական համայնքը բարձր է գնահատել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի սոցիալական նախագծերը

 

«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արժանացել է մեդիա բիզնեսի ոլորտում՝ «Մեդիա-մենեջեր Ռուսաստան-2019»-ի շրջանակում տրվող «Գրան պրի» միջազգային մրցանակի:

Ռուսաստանի լրագրողական համայնքը բարձր է գնահատել «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի սոցիալական նախագծերը:

Սիմոնյանի ակտիվ մասնակցությունը լրագրող Իվան Գոլունովի ճակատագրի հարցում ևս ազդել է մեդիաբիզնեսի փորձագետների` հենց նրան գլխավոր մրցանակը հանձնելու որոշման վրա, գրում է hayeli.am:

Պատմության առաջին անգամ «Գրան պրի» ստացողները երկուսն են եղել: Այս մրցանակին արժանացել է նաև ռուս կինոռեժիսոր և պրոդյուսեր Ֆյոդոր Բոնդարչուկը: