Ամբողջ բանակցային գործընթացը մինչև 99 թվականը հետևյալ բովանդակությունն ուներ. համանախագահողները չէին կարողանում դուրս գալ տարածքային ամբողջականությունից դուրս: Ինչ առաջարկ բերում էին, փորձում էին ինքնորոշման իրավունքն ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ էր ևս այդպիսի առաջարկ եղել: Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը:
«Ընդհանուր պետության առաջարկն ինչ էր. ինքնորոշված ԼՂ և Ադրբեջանը համատեղ պետություն էին ստեղծում ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով, բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս 2 սկզբունքը:
Վաշինգտոնում Ալիևն ինձ ասել է, եկեք իրարից պոկվենք, անջատվենք այդ առաջարկի մեջ ես տեսել եմ առաջին հերթին այս մասը: Մտածում էի, որ եթե այդ հարցն Ալիևը բարձրացնի համանախագահների առջև, ուրեմն մենք այս կաղապարված իրավիճակից մենք դուրս ենք գալու :
Այո բանակցում էինք, ինքը առաջարկում է դա մեզ, ասում էի չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր մեզ համար:
Բայց առաջին օրվանից ես չէի կասկածում, որ այդ քննարկումները բերեն մեզ համար ընդունելի տարբերակի: Ինչի էի համոզված, որովհետև այդ ընթացքում Ալիևը ստանում էր 6 շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ: Սա էր ամբողջ մեր տրամաբանությունն: ԱՄՆ-ի կողմից որևէ առաջարկ չի եղել, ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր, առաջարկները տալիս էին Մինսկի խմբի անունից: Ալիևն ամերիկյան կողմին պատմել էր մեր բանակցային գործընթացի մասին և ամերիկյան պատվիրակությունը եկել էր ՀՀ հասկանալու համար՝ իսկապես դա այդպես է, թե՝ չէ և մեր երկկողմ ընկալումները նույնն են, թե՝ չէ, մեր սեղանին առաջարկ չի եղել, որ ասենք ընդունում ենք, թե՝ չէ:
Այդ 2 տարի տևած միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ առաջարկ գրավոր չի եղել: Ինձ համար շատ կարևոր էր, որ Ալիևն ինքը պատմեր այս մոտեցման մասին, թեման ինքը բացեր: Ես ոչ այո էի ասում, ոչ ոչ էի ասում, շատ զգուշավոր էի, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների:
Ես փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան դերակատարություն ուներ այս հարցում, Թուրքիան ընդհանրապես չի երևացել:
Այո մինչև ԱՄՆ պատվիրակության Երևան ժամանելը եղել եմ Մոսկվայում, Ելցինի հետ պետք է հանդիպեի, հանդիպումը տևել է 5 րոպե, Ելցինը վատառողջ էր և նա ինքն ինձ ասեց, ասեց Ալիևի հետ խոսաքցություն եմ ունեցել, ինքը շատ գոհ է ձեր բանակցություններից: Ես հարցրեցի դուք մանրամասներին տեղյակ եք թե՝ չէ, նա ասեց, ոչ: Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից, որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի:
Ինչի համար է այս թեման տաքացել հիմա, կա միջանցքի կամ ճանապարհի հարց, այսօր ՀՀ իշխանությունը մի ցանկություն ունի, անել այդ զիջումը և հայտարարել վայ ես ինչ կապ ունեմ, այն ժամանակ եթե դա քննարկված չլիներ, այս թեման գոյություն չէր ունենա»,-ասել է Քոչարյանը:
0Comments