Այս սահմանազատումը մեր երկրի համար ուղղակիորեն դառնալու է մեծ գերեզմանաքար, զրկելու է կենսունակությունից, ապրելու իրավունքից, գոյության իրավունքից․ Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ սրբազան

Այս սահմանազատումը մեր երկրի համար ուղղակիորեն դառնալու է մեծ գերեզմանաքար, զրկելու է կենսունակությունից, ապրելու իրավունքից, գոյության իրավունքից: Այս մասին տեսաուղրձի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Այս աբսուրդի թատրոնը, որը ուղղակիորեն դարձել է մեր կյանքի սղոցարանը, վերջ է գտնելու  շատ շուտով։  Կան մարդիկ, որոնք ուղղակի սրտով են գոհ, որովհետև զանազան շահերի են սպասարկում, զանազան տարբեր տեսակի  նյութական շահեր ունեն, կապվածություններ ունեն: Ժամանակը մոտեցել է այս չարիքի իշխանությանը հեռացնելու, ուղարկելու իր բնական միջավայրը, որն է Սանդարամետը»,- ասաց նա:

Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև սահմանազատման ու սահմանագծման թեմային:

 «Վերջերս նաև հայտարարություն եղավ այսպես կոչված սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ, հատկապես շեշտադրում էր, որ այն պետք է սկսի Հայաստանի հյուսիսային շրջաններից։ Այս պատճառով է սկսել «Տավուշն հանուն հայրենիքի» շարժումը, որը վերածվել է սրբազան պայքարի, ստեղծվել է այն  միտումով, որպեսզի կասեցվի այս աղետալի գործընթացը, որը ուղղակիորեն դառնալու է մեր երկրի համար մի մեծ գերեզմանաքար, զրկելու է կենսունակությունից, ապրելու իրավունքից, գոյության իրավունքից»,- ասաց Բագրատ Սրբազանը: