ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել

Մանրամասներ
պն

ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել, որում ասված է․ «2024 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտը համալրելու ցանկություն հայտնած և սահմանված չափորոշիչներին համապատասխանող անձանց դիմումներն ընդունվում են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի զինվորական կոմիսարիատներում ու bkma.mil.am կայքում մինչև 2025 թվականի հունվարի 3-ը: 

Դիմումների քննարկումը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 10-ին՝ ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ընտրական հանձնաժողովի նիստում»։