Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում ՀՀ տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման բաշխման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշում կայացրեց:
Հիմնավորման մեջ նշվել է, որ Հայաստանին հատկացվել է 2000 տոննայի չափով սերուցքային կարագի /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։
ԵՏՀ Խորհրդի կողմից ընդունվող որոշման դրույթների կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային արտոնության շրջանակում սերուցքային կարագի Հայաստանի Հանրապետություն ներմուծման ծավալների բաշխման կարգը:
Որոշմամբ ՀՀ ներկրվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` 2024 թվականի դեկտեմբերի 24 - ից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը ներառյալ։
Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի առաջարկվում է վերջինիս ճանաչել սերուցքային կարագի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։
0Comments