Ռուսաստանում «Վայբերն» արգելափակվել է

Մանրամասներ
վայբեր

Ռուսաստանում Ռոսկոմնադզորն արգելափակել է Viber հավելվածը։ Պատճառը, ինչպես երևում է գերատեսչության հաղորդագրությունից, մեսենջերի կողմից օրենքի մի շարք խախտումներն են։ Mediascope-ի տվյալներով՝ Viber-ը ռուսների շրջանում ժողովրդականությամբ երրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով միայն WhatsApp-ին։ Այս մասին, ըստ Լուրերի,  հաղորդում է Kommersant-ը։

Ռոսկոմնադզորն իր որոշման մասին հայտնել է դեկտեմբերի 13-ի երեկոյան։ Պատճառը «տեղեկատվության տարածման կազմակերպիչներին ՌԴ օրենսդրության պահանջների խախտումն է»։

«Որոշումն ընդունվել է՝ կանխելու ծառայության օգտագործումը «ահաբեկչական, ծայրահեղական նպատակներով և քաղաքացիների հավաքագրման համար»,-ասվում է Ռոսկոմնադզորի հաղորդագրության մեջ։