Սիրիայի օպերացիան փորձելու են ՀՀ-ում անել, զինված խմբավորում բերեն, անունը դնեն՝ «վերադարձ տուն»

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Սիրիայում չակերտավոր ասած՝ «դեմոկրատական ահաբեկչության հեղափոխություն» էր։ Իշխանությունը տապալած այդ խումբը տարիներ շարունակ դիտվում էր որպես ահաբեկչական կազմակերպություն, Պետդեպը նույնիսկ նրանց առաջնորդի գլխի համար պարգևավճար էր սահմանել, հիմա դարձրել են նրան քաղաքական աշխարհի մաս, կանչում են նրան իրենց մոտ հարցազրույցների։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը։ 

Փորձագետի համոզմամբ, Ալիևը վերջին շրջանում Էրդողանի հետ «պասերով» խաղում է, պետք է լուրջ վերաբերվենք և սթափ գնահատենք վտանգները․

«Փորձելու են «Սիրիայի օպերացիան» ՀՀ-ում անել, զորավարժություններ են կազմակերպում, մոբ․ ռեսուրսներ կիրառում, վաղը կստեղծեն 30-40 հազարանոց զինված խմբավորում, անունը կդնեն՝ իբր իրենց տուն են գնում ու կգան Հայաստան։ Իսրայելի, Ադրբեջանի, Թուրքիայի շահերը հիմա համընկնում են, մեր ռեգիոնը նրանց առաջնահերթություններից է, այստեղ կփորձեն խժդժություն ստեղծել՝ Իրանին ու ՌԴ-ին հարվածելու համար»։ 

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։