Սիրիական Հալեպ քաղաքում ահաբեկիչները հարձակվել են Իրանի հյուպատոսության վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ տուժածներ չկան։
Իրանի արտգործնախարարությունը «խստորեն դատապարտում է Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա իրականացված ահաբեկչությունը»։
Ընդգծվել է, որ Իրանը «կստիպի պատասխան տալ այս հարձակման համար թե՛ իրավական, թե՛ միջազգային մակարդակով»։
0Comments