Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է «Բրեվիս» վերլուծական կազմակերպության աջակցությամբ սեպտեմբերի 13-25-ը անցկացված հարցումների արդյունքները: Հարցմանը մասնակցել է Հայաստանի 1500 բնակիչ, այդ թվում Արցախից բռնի տեղահանված։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Հարցման մասնակիցները պատասխանել են «Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ եք Թուրքիայի հետ սահմանի բացման» հարցին։
Հարցվածների 56%-ը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, որից 46%-ը որպես պատճառ նշում է թուրքերի ու ադրբեջանցիների ազատ ելումուտով կստեղծվի անապահով իրավիճակ։
0Comments