Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Մանրամասներ
թուրքիա երկրաշարժ

Թուրքիայի կենտրոնական հատվածում 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 09։31-ին։

Ստորգետնյա ցնումների էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեպ քաղաքից 34 կմ հեռավորության վրա, իսկ սիրիական Հալեպից՝ 118 կմ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։