Եթե Հայաստանը հրաժարվել է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի այն դրույթներից, որոնք վերաբերվում են Արցախին ու Լաչինի միջանցքին, դա չի նշանակում, որ նույն հայտարարության 9-րդ կետի կատարումից՝ այն է Սյունիքով անցնող ճանապարհից հրաժարվել են Ռուսաստանն ու Ադրբեջանը։
Ուստի, Հայաստանը կարող է Մոսկվային և Բաքվին ասել, որ պետք է կատարել մնացած 8 կետերը՝ ստեղծել այն ստատուս-քվոն, որը կար մինչև Լաչինի միջանցքի փակումն ու Արցախի հայաթափումը, որից հետո Երևանը կկատարի Սյունիքի ճանապարհի վերաբերյալ դրույթը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ստացվում է, որ Հայաստանը հետ չի կանչում այդ հայտարարության տակ դրված Փաշինյանի ստորագրությունը, բայց նաև չի պահանջում մնացած կետերի կատարում։ Եթե դու չես անում դա, չի նշանակում, որ մյուս կողմերը հրաժարվում են իրենց ուզածից», - նկատել է նա ու հավելել, որ միևնույն է՝ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, պետք է զրկել նրան այդ ագրեսիայի իրավական հենքից։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments