Թայվանը երբեք չի դառնա առանձին պետություն․ Չինաստանի ԱԳՆ

Մանրամասներ
չինաստան

Թայվանը Չինաստանի մասն է և երբեք չի եղել և չի դառնա «առանձին պետություն», ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։

Վան Իի և Բլինքենի հանդիպումը տեղի է ունեցել շաբաթ օրը Լաոսում՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) կազմակերպած միջոցառումների շրջանակում։

«Թայվանը Չինաստանի մասն է, այն չի եղել և երբեք չի լինի առանձին պետություն, Թայվանի անկախությունն ու խաղաղությունը Թայվանի նեղուցում անհամատեղելի են»,- նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը։

Դիվանագետն ընդգծել է, որ ամեն անգամ, երբ «Թայվանի անկախություն» քարոզող ուժերը սադրանքներ են իրականացնում, Չինաստանը, անշուշտ, հակաքայլեր կձեռնարկի։