«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գրործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը խոստացած պարտավորությունները կատարի։
Վարորդներից մեկն ասաց. «Այն անգամ լսում ենք՝ուղևորները բողոքում են, որ տրանսպորտը 40 րոպե չկա: Բայց ինչո՞ւ չկա, քաղաքի խցանումը տեսե՞լ են, ավտոբուսի գիծ են գծել, բայց այդ գծով չես կարող գնալ, դրա համար էլ 40 րոպե մարդիկ սպասում են, ուշանում են:
Սաղ կարմիր գծեր է գծած, չես կարող անցնել, պարկին արած մեքենաները այնպես են կանգնած, որ ավտոբուսը չի կարող անցնել: Բայց որ մի հատ 100 դրամ վերցնես, կոֆե առնես, վռազ կնկարեն, կուղարկեն քաղաքապետարան, կասեն՝ ազատեք վարորդին»:
Մեկ այլ վարորդ էլ հավելեց. «Մարդը բարձրացել է, ասում է՝ չունեմ 100 դրամանոց, ի՞նչ անես, այդ ուղևորին իջացնե՞ս, ասենք երեխա է, չունի ձեռին, ձմեռ է կամ ցուրտ է:
Ասում ես՝ տես ով ունի, մանրի, գցի։ Իսկ մեզ սպառնում է ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: Ասում են՝ դուք չեք հորդորում, որ ուղևորը, վճարի։ Ես ի՞նչ ձև եմ հորդորելու, հելնելու եմ տփեմ, ջեբի փողերը հանեմ, բերեմ լցնեմ կասա՞ն»:
0Comments