Մեր քաղաքի երթևեկության կարգավորման և երևանցիների առօրյա կյանքի հարմարավետության բարելավման ուղղությամբ մեկ նոր քայլ է արված՝ Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող Արմենակյան փողոցի բեռնաթափման համար կառուցված նոր ճանապարհը շահագործման ենք հանձնել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Սա նոր հնարավորություն է ապահովում ավելի հեշտ ու արագ երթևեկելու համար՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը և բարձրացնելով մեր քաղաքի շարժունակությունը»,- գրել է նա։
0Comments