Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի համար՝ կոչ անելով արևմտյան մյուս առաջնորդներին չզանգել Ռուսաստանի նախագահին։ Այս մասին գրում է ozodi.org-ը:
Կիև կատարած այցից հետո Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում Զելենսկին, պատասխանելով համապատասխան հարցին, ասել է, որ գիտի Ռուսաստանի նախագահին զանգահարելու Գերմանիայի կանցլերի ծրագրերի մասին, սակայն նման զրույցները, նրա կարծիքով, «չեն ուժեղացնում Ուկրաինան», և միայն նպաստում են «Պուտինի ընդունման ալիքի տարածմանը»։
0Comments