ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հիշատակը։
ՄԱԿ-ում Մոզամբիկի մշտական ներկայացուցիչ Պեդրո Կոմիսարիո Աֆոնսոն հայտարարել է 9629-րդ նիստի սկիզբը և Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և Ալժիրի պատվիրակության խնդրանքով, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամների անունից՝ բոլոր ներկաներին առաջարկել է հոտնկայս միանալ լռության րոպեին:
«Մենք ցավակցություն և զորակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին և Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին»,- հավելել է Աֆոնսոն: Դրանից հետո նիստերի դահլիճում բոլորը վեր են կացել իրենց տեղերից։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս նիստում քննարկվել են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգները։
0Comments