Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը «հաջողված» է գնահատել Իսրայելի նկատմամբ հարձակումը

Մանրամասներ
իրան

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իսրայելի ուղղությամբ տասնյակ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման մասին։

Այս մասին փոխանցում է ԻՌՆԱ-ն։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ ասվում է.

«Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության գրասենյակի վրա հարձակման և Սիրիայում մեր երկրի մի շարք հրամանատարների և ռազմական խորհրդականների սպանության, ԻՊԿ օդատիեզերական ուժերը տասնյակ կրակոցներ են արձակել՝ հրթիռներ և անօդաչու սարքեր օկուպացված տարածքների ներսում գտնվող կոնկրետ թիրախների վրա»: