Եղվարդի սկզբնամասում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար

Մանրամասներ
վրաերթ

Այսօր՝ մարտի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում 32-ամյա Հ. Մ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում՝ դեպի Եղվարդ ընթանալիս վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամանեինշտապօգնության բժիշկները, տեղում բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա օգնել է բժիշկներին՝  նրան տեղափոխել Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վրաերթի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: