Կոտայքի մարզում 06-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ճանապարհից դուրս․ կա վիրավոր

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 07:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 24-ամյա Սեդրակ Բ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Արագյուղ–Բուժական ավտոճանապարհի 2-րդ կ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Սիմավոն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: